Jump to content

Հայրենիք (հասկացություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրենիք, տարածք որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը՝ սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։ Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը։ Դա այն տարածքն է, որտեղ նա դարեր շարունակ ապրել է՝ իր պատմությունը կերտելով։ Հնում մարդիկ ապրել են բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում, տարածվել՝ զբաղեցնելով երկրագնդի գրեթե ողջ տարածքը։ Բայց շատ քիչ ժողովուրդներ են ծնվել և ապրել իրենց ծննդավայրում։ «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ։ Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին։ Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է։ Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման՝ օտար հավաքականությունների մեջ։ Օրինակ՝ Մեծ եղեռնից փրկված հայերի շատ սերունդներ, ովքեր անգամ չեն տեսել իրենց նախահայրերի հայրենիքը, այնուամենայնիվ, իրենց մեջ կրում են հայրենիքի՝ Հայաստանի կերպարը։

Հայրենիք հասկացության իմաստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիք» հասկացությունն ունի երկու՝ աշխարհագրական և հոգևոր իմաստ[1]։

Աշխարհագրական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, կամ որտեղ ծնվել է ապրել, ու որի քաղաքացին է։

Հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ Էթնոսի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս։ Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 211